Ֆրանսիայի Նիս քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել արտակարգ ռեժիմով փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները այն բանից հետո, երբ անհայտ անձը Նոտր Դամ տաճարի մոտ հարձակում է գործել անցորդների վրա: Այս մասին BFM հեռուստաալիքի եթերում ասել է Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

«Հանձնարարել եմ կոնտակտ հաստատել քաղաքի քահանաների եւ այլ կրոնական գործիչների հետ, որպեսզի քաղաքում փակվեն բոլոր եկեղեցիներն ու հետեւեն եկեղեցիներին տեսանկարահանող սարքերի միջոցով»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Նա գլխատել է իր զոհերից մեկին՝ իսլամիստական կարգախոսներ բղավելով:

Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ մեկ քահանա: Քաղաքապետը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: