Այսօր Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առավոտյան 7-ից բացվել են երկրում բոլոր ընտրատեղամասերը, հաղորդում է Point.md-ն:
Կենտրոնական ընտրատեղամասից հաղորդում են, որ բոլոր տեղամասերում ընտրողներին կտրամադրվեն բժշկական դիմակներ: Նաեւ ընտրատեղամասերը կօգտագործեն 240 սքաներ ընտրողների գրանցման ընթացակարգը պարզեցնելու համար:
Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն ութ թեկնածուների միջեւ՝ Ռենատո Ուսատի, Անդրեյ Նեստասե, Թուդոր Դելիու, Իգոր Դոդոն, Վիոլետա Իվանով, Մայա Սանդու, Օկտավիան Ցիկու եւ Դորին Կիրտոակե:
Առաջին փուլում մասնակցությունը կազմել է 33,3 տոկոս: Նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվում է թեկնածուն, որը հավաքել է ձայների ավելի քան կեսը: Ձայների 50 տոկոսից պակաս հավաքելու դեպքում երկու շաբաթ անց կազմակերպվում է երկրորդ փուլը, որտեղ հաղթում է ձայների մեծանասնությունը հավաքած թեկնածուն: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության շեմ չկա:
Քվեարկության ընթացքին հետեւում է 2193 դիտորդ: ԿԸՀ-ն կրեդիտավորել է 1884 ազգային եւ 309 միջազգային դիտորդ:
Ընտրությունների օրվա ընթացքում ներգրավված կլինի նաեւ 6 հազար ոստիկան: Իրավապահները կարձաքանգեն քաղաքացիների դիմումներին, իսկ անձնակազմի մի մասը կմնա պահուստում արտական իրավիճակների համար:
Այսօր երկրում երթեւեկությունը թույլատրվում է միայն առավելագույնը ութ մարդ տեղափոխող տրանսպորտով, ինչպես նաեւ քաղաքային միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով: Իսկ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների կազմակերպված տեղափոխումը դեպի ընտրատեղամաս արգելված է:
Ընտրատեղամասերը կգործեն մինչեւ 21:00-ն:





























