ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շաբաթ իր ելույթի ժամանակ անվանել է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին «իր եղբայր» եւ մեղադրել գործող նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսի դեմ պայքարն ու նախագահությունը տապալելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
44-ամյա նախագահ Բարաք Օբաման եւ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը ցանկանում է դառնալ ԱՄՆ 46-րդ նախագահը, անցկացրել են հանրահավաք Ֆլինտում եւ Դետրոյթում, որոնք առավելապես բնակեցված են աֆրոամերիկացիներով:
«Մնացել է երեք օր մինչեւ մեր կյանքի կարեւոր ընտրությունները»,-ասել է Օբաման՝ կոչ անելով դեմոկրատներին մասնակցել քվեարկությանը:
ԱՄՆ նախկին նախագահը նաեւ հեգնանքով է մեկնաբանել Թրամփի կենտրոնացումը հանրահավաքներին մասնակիցների թվի վրա:
«Արդյո՞ք ոչ մեկը չի մասնակցել նրա ծննդյան տարեդարձերին, երբ նա երեխա էր: Դա տրավմա՞ է նրա համար: Երկիրը պայքարում է համավարակի դեմ: Դա այն չէ, ինչի մասին պետք է անհանգստանալ»,-նշել է Օբաման:
Ֆլինտում ելույթի ժամանակ Ջո Բայդենը կատակել է՝ ակնարկելով Թրամփի մասին. «Երբ դուք սովորել եք ավագ դպրոցում, ձեզ դո՞ւր է եկել լուսանկարվել»: Բացի այդ նախագահի թեկնածուն անվանել է երկրի գործող նախագահին «մաչո»:
Ավելի ուշ Դետրոյթում Բայդենը ծաղրել է Թրամփին, քանի որ վերջինս ինքն իրեն անվանել է «իդեալական նմուշ»՝ անվանելով ԱՄՆ նախագահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «շան ձագ», եւ կատակել New York Times-ի հոդվածի վերաբերյալ, որում ասվում է, որ Թրամփը ծախսել է 70 000 դոլար մազերի խնամքի համար:





























