Մոլդովայի արեւմտամետ Գործողության եւ համերաշխության կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 35,94 տոկոսը, պետության գործող ղեկավար Իգոր Դոդոնը՝ 32,75 տոկոսը։ Եկուշաբթի արձանագրությունների 99,58 տոկոսի մշակումից հետ այսպիսին են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որ տարածվել են երկուշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ հաշվարկների եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ, երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Բելցայի քաղաքապետ Ռենատո Ուսատին՝ 16,94 տոկոս ձայներով։ Հաջորդում են Վիոլետա Իվանովը՝ «Շոր» կուսակցությունից, «Արժանապատվություն եւ ճշմարտություն պլատֆորմ» կուսակցության նախագահ Անդրեյ Նեստասեն, Ազգային միասնություն կուսակցության թեկնածու Օկտավիան Ցիկուն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Տուդոր Դելիուն եւ Լիբերալ կուսակցության ղեկավար Դորին Կիրտոակեն։
ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել, քանի որ ընտրողների մասնակցությունն անցել է անհրաժեշտ 33,33 տոկոս շեմից։
Ընտրություններում հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։





























