Քաբուլում համալսարանի վրա հարձակման հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է առնվազն 25 մարդ, հայտնում է AP-ն։
Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Թարիք Արիանը չի ներկայացրել համալսարանի շենքի վրա հարձակման հետեւանքով կորուստների մասին տվյալները, չնայած տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մահացել է մինչեւ 20 մարդ։ Արիանը նաեւ ասել է, որ հարձակմանը մասնակցել է երեք մարդ, որոնք գնդակահարվել են փոխհրաձգության ժամանակ։
Թալիբները հանդես են եկել հայտարարությամբ, որով ժխտել են հարձակմանն իրենց մասնակցությունը։
Համալսարանի ուսանող Ահմադ Սամիմը լրագրողներին ասել է, որ տեսել է, թե ինչպես են ատրճանակներով եւ «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված գրոհայինները կրակել համալսարանի վրա, որտեղ սովորում է մոտ 17 հազար մարդ։
Աֆղանստանի լրատվամիջոցները հայտնել են, որ համալսարանում բացվել էր գրքի ցուցահանդես, որին կրակոցների ժամանակ մասնակցում էին մեծ թվով բարձրաստիճան անձինք։





























