Քաբուլի համալսարանում հարձակման զոհ է դարձել առնվազն 35 մարդ, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ զոհվածների մեծ մասն ուսանողներ են: Տուժել է 50 մարդ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Քաբուլի համալսարանի վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին: Մի խումբ գրոհայիններ ներթափանցել են իրավաբանական ֆակուլտետի տարածք եւ այնտեղ հրաձգություն եւ մի քանի պայթյուն կազմակերպել: 3 ահաբեկիչ է չեզոքացվել: Աֆղանստանի կառավարությունը նոյեմբերի 3-ը սգո օր է հայտարարել: