Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ահաբեկչություն իրագործած անձը՝ 20-ամյա ահաբեկիչ Քույթիմ Ֆեյզուլայը, վաղաժամ ազատ էր արձակվել բանտից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա դատապարտվել էր ազատազրկման 2019 թվականի ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու փորձի համար: 2019 թվականի դեկտեմբերի 5-ին նա ազատ էր արձակվել:

Նեհամերի խոսքով՝ ահաբեկիչը Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն ուներ:

Նախարարը նշել է, որ Վիեննայում ահաբեկչության ժամանակ նրա վրա եղել է ավտոմատ հրացան, պայթուցիկի մուլյաժով գոտի, ատրճանակ եւ մաչետե: