Իսպանիայի Գերագույն դատարանի դատախազները նախկին թագավոր Խուան Կառլոսի ֆինանսական գործունեության նոր հետաքննություն են սկսել։ Նա վերջերս հեռացել է երկրից այն բանից հետո, երբ նրա դեմ գործեր էին հարուցվել Իսպանիայում եւ Շվեյցարիայում, հայտնում է AP-ը։
Պետական դատախազությունը հաստատել է նոր հետաքննության մասին տեղեկատվությունը այն բանից հետո, երբ իսպանական elDiario.es առցանց թերթը հայտնել էր, որ հակակոռուպցիոն դատախազությունը հետաքննում է նախկին թագավորի, նախկին թագուհի Սոֆյայի եւ ընտանիքի որոշ անդամների կողմից ոչ իրենց անուններով ձեւակերպված կրեդիտ քարտերի օգտագործումը:
Քարտի ծախսերը վերաբերում են 2016-2018 թվականներին՝ 2014 թվականին Խուան Կառլոսի գահազրկումից հետո: EDiario.es-ը հայտնում է, որ հետաքննությունը չի վերաբերում նրա որդուն՝ Իսպանիայի ներկայիս թագավոր Ֆելիպե VI-ին կամ թագուհի Լետիսիային:
Գերագույն դատարանը նախկին թագավորի նկատմամբ հետաքննությունը սկսել է Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահի կողմից Խուան Կառլոսին 2008-ին միլիոնավոր եվրոյի «ատկատ» վճարելու գործով Շվեյցարիայի հետաքննության մասին հաղորդագրություններից հետո։





























