Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերընտրվել է Կալիֆորնիայի 12-րդ կոնգրեսական շրջանում,  նոյեմբերի 4-ին հայտնում է AP Politics-ը:

«Դեմոկրատ Նենսի Փելոսին հաղթում է վերընտրումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայի 12-րդ կոնգրեսական շրջանում»,- նշվում է հայտարարության մեջ:

Փելոսին կընդլայնի դեմոկրատական ​​մեծամասնությունը պալատում առնվազն հինգ տեղով, կանխատեսում է Fox News-ը:

Ավելի վաղ Փելոսին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը եւ դեմոկրատներն առավելություն կստանան Սենատի նկատմամբ վերահսկողության հարցում:

«Մենք իսկապես հուսով ենք վերահսկողություն հաստատել Միացյալ Նահանգների Սենատի նկատմամբ, եւ մենք վստահ ենք, որ Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ կդառնա»,- ասել էր նա PBS-ի եթերում:

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այժմ մեծամասնություն ունեն, սակայն Սենատը վերահսկվում է հանրապետականների կողմից: