Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ նախագահական ընտրությունների ընթացքում մի շարք ընտրատեղամասերի աշխատանքը խաթարվել է:

Այդպես` ԱՄՆ Նյու Յորք նահանգի Օսուիգո շրջանի Կոնստանցիա քաղաքի երկու ընտրատեղամասում քվեարկության համար նախատեսված սարքավորումները ժամանակին չեն հասցվել տեղ, ինչն առավոտյան դժվարություններ է առաջացրել ընտրողների մի մասի համար, սակայն տեղական ժամանակով 8:00-ին խնդիրը լուծվել է, հայտնում է CNY Central TV հեռուստաալիքը: 

Այովա նահանգի Դես Մոյն քաղաքում, ըստ նահանգապետի գրասենյակի ղեկավարի ներկայացուցիչ Քեվին Հոլի, ընտրատեղամասում շարքից դուրս է եկել սքաները քվեարկության համար: Պատճառը հակասեպտիկն էր ընտրողների ձեռքերին, գրում է Associated Press-ը: Արդյունքում որոշվել է ախտահանման կետն ավելի հեռու տեղափոխել, որպեսզի քաղաքացիների ձեռքերը հասցնեն չորանալ քվեաթերթիկներին դիպչելուց առաջ, հաղորդում է «Իզվեստիյա»-ն: