Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ մեղմ ընթացքով կորոնավիրուս է տարել, եւ այդ մասին իմացել է միայն հակամարմինների թեստից հետո:

«Գլխավորը հասարակության լայն համախմբումն է: Վախենալու բան չկա... Ես ինքս մի քանի շաբաթ առաջ հիվանդացել էի այս վիրուսով, թեթեւ գրիպից ավելի մեղմ տարա: Շատերն նույն բանն են ասում: Բայց, իհարկե, պետք է զգույշ լինել»,- ասել է Սաակաշվիլին TV Pirveli-ի եթերում:

Սաակաշվիլիի խոսքով` կորոնավիրուսն իր մոտ առանց ախտանիշների է ընթացել, իսկ այդ մասին նա իմացել է հակամարմինների անալիզից հետո: