Բունդեսթագի բյուջետային կոմիտեն հաստատել է 5.4 միլիարդ եվրոյի պայմանագիրը` Airbus-ից 38 Eurofighter կործանիչի գնման համար, հաղորդում է Reuters-ը:

Գործարքը Գերմանիայի պաշտպանության նախարարության` մինչեւ 93 Eurofighter ինքնաթիռների, ինչպես նաեւ Boeing-ից 45 F-18 ինքնաթիռների ձեռք բերման երկարաժամկետ ծրագրի մաս է կազմում:

Հաստատված 38 ինքնաթիռները փոխարինելու են Eurofighter ամենահին կործանիչներին, որոնք, ըստ փորձագետների, շահագործման սահմանափակ կիրառություն ունեն:

Օդանավերի մնացած մասը գնելու որոշումը սպասվում է հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք դաշնային ընտրություններից հետո: