ԱՄՆ-ը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Լիբանանի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության առաջնորդ Գեբրան Բասիլի դեմ, որը հիմնադրել է Նախագահ Միշել Աունը եւ «Հեզբոլլահ»-ի դաշնակիցն է, հայտնում է Wall Street Journal-ը:

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուրբաթ օրը պատժամիջոցներ կկիրառի Բասիլի դեմ` «Հեզբոլլահ»-ին օգնելու համար, որը Վաշինգտոնն ահաբեկչական խմբավորում է համարում:

Լիբանանի նախագահի փեսան` Բասիլը, զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը: