Ավստրիայի իշխանությունները մտադիր են փակել ծայրահեղական գաղափարներ քարոզող մզկիթները: Այս մասին հայտնում է ավստրիական տպագրության գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Որոշումն ընդունվել է ՆԳՆ ղեկավար Կառլ Նեհամերի եւ ինտեգրացիայի հարցերով նախարար Սյուզան Ռաաբի եւ Ավստրիայի մուսուլմանական կրոնական համայնքի ղեկավար Ումիթ Վուրալի հանդիպումից հետո: Խոսքը իրավական կարգավիճակի զրկման եւ նման մզկիթների ցրման մասին է:
Նոյեմբերի 2-ին Վիեննայում հրաձգություն է տեղի ունեցել 6 վայրում, այդ թվում սինագոգի մոտ: Հարձակման արդյունքում զոհվել է 4 մարդ, 22-ը վիրավոր է: Զինված հանցագործը լիկվիդացվել է ոստիկանության կողմից, նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր: Ոստիկանությունը փնտրում է հարձակման հնարավոր հանցակիցներին: Ավստրիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են անվանել:





























