Ինչն է կարող ավելի վտանգավոր լինել, քան Բրիտանիայի նման թշնամի ունենալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ինչն է կարող ավելի վտանգավոր լինել, քան Բրիտանիայի նման թշնամի ունենալը - դա Բրիտանիայի նման բարեկամ ունենալն է։

Իրանի պատմական փորձն Ադրբեջանի համար դաս չի։ Շատ ծանր փորձություններով է անցել Իրանը, մեծ զոհողությունների է գնացել, որպեսզի կարողանա Անգլիայի ճիրաններից փրկվել եւ մինչեւ հիմա դեռ գլուխը չի ազատել։

Բրիտանիան իր դաշնակիցների համար միշտ պրոբլեմներ է ստեղծում, ազդեցությունից դուրս գալու հնարավորություն չունենալու համար, որ հիմնավոր գաղութացնի ու լավ շահագործի։

Հ.Գ. Իմիջիայլոց, կառավարություն քանի մարդ կա համապատասխան հետագծով»,- գրել է նա։