Նոր Զելանդիան չի օրինականացնի մարիխուանան ռեկրեացիոն նպատակներով: Այդ որոշումն ընդունվել է թմրամիջոցի օրինականացման մասին հանրաքվեի արդյունքում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով ABC News-ին:
Մարիխուանայի օրինականացմանն աջակցել է քվեարկած քաղաքացիների 48 տոկոսը, իսկ 51 տոկոսը դեմ է հանդես եկել: Այլ երկրներում ապրող քաղաքացիների ձայների հաշվարկից հետո (դա բոլոր ձայների շուրջ 17 տոկոսն է), պարզ է դարձել, որ ավելի մեծ է թմրամիջոցի դեմ քվեարկած մարդկանց թիվը՝ 46 տոկոս կողմ, 53 տոկոս դեմ:



























