Ֆիջիի վարչապետ Ֆրենկ Մբայնիմարաման Twitter-ի իր միկրոբլոգում արդեն շնորհավորել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, Ջո Բայդեն: Միասին մենք պետք է փրկենք մոլորակը կլիմայական արտակարգ իրավիճակից եւ վերակառուցենք համաշխարհային տնտեսությունը COVID-19-ից հետո: Հիմա առավել քան երբեւէ, մեզ Միացյալ Նահանգները պետք է որպես այս բազմակողմ ջանքերի (եւ վերադարձ Փարիզյան համաձայնագրին) առաջնորդ,- գրել է նա:
Congratulations, @JoeBiden.
— Frank Bainimarama (@FijiPM) November 7, 2020
Together, we have a planet to save from a #ClimateEmergency and a global economy to build back better from #COVID19.
Now, more than ever, we need the USA at the helm of these multilateral efforts (and back in the #ParisAgreement — ASAP!) pic.twitter.com/mhX9HWR5HI





























