Թրամփը դատական հայց է ներկայացրել Արիզոնայում ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ մերժված քվեաթերթիկների կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահի քարոզարշավի ներկայացուցիչները մեղադրել են Ֆենիքս ամենաբնակելի շրջանն ընտրությունների օրը որոշ ընտրական քվեաթերթիկներ օպօրինի մերժելու կապակցությամբ:

Դատական հայցում ասվում է, որ ընտրատեղամասերի աշխատակիցները խախտումներ են թույլ տվել քվեարկության ժամանակ:

Արիզոնա նահանգի ընտրական դեպարտամենտն ու կապիտոլիումի մերձակայքում Դոնալդ Թրամփի կողմնակիցները մի քանի օր շարունակ կազմակերպել են բողոքի ցույցեր՝ հնչեցնելով մեղադրանքներ Դեմոկրատական կուսակցության հասցեին, որը, իբրեւ, միջամտել է ընտրություններին Բայդենին Արիզոնայի ձայներն ապօրինի փոխանցելու համար:

Նրանք վանկարկել են. «Հաշվեք օրինական ձայները: Մենք հետեւում ենք ձեզ»:

Շաբաթ ցուցարարները սպառնացել են անցնել դեպարտամենտի դարպասներից ներս:

Տեղեկատվական գործակալությունը նշում է, որ հավաքվածների շարքերում են եղել նաեւ Proud Boys եւ Three Percenters ծայրահեղ աջակողմյա կազմակերպությունների անդամները, որոնցից շատերը զինված էին կիսաավտոմատ զենքով:

Ընդ որում՝ տարածքներից մեկում տեղի է ունեցել բախում Թրամփի եւ Բայդենի կողմնակիցների միջեւ:

Արիզոնա նահանգի պետքարտուղար Քեթի Հոբսի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի քարոզարշավի գործողությունները տակտիկա է պաշտոնական քվեարկությունը չեղարկելու համար:

«Նրանք կառչում են փրփուրներից»,-հավելել է Արիզոնայի պետքարտուղարը: