Դոնալդ Թրամփի կողմնակիցներն անցկացրել են բողոքի ցույցեր մի շարք նահանգների կապիտոլիումների մոտ՝ հրաժարվելով ճանաչել ընտրություններում հանրապետական թեկնածուի պարտությունը, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, նրանք վանկարկել են «Դա դեռ վերջը չէ» եւ «Դադարեք թալանը»: Դա տեղի է ունեցել Ատլանտայում, Թալահասիում, Օստինում, Բիսմարկում, Բոյսեում եւ Ֆինիքսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Տարբեր վայրերում մասնակցել է մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հազար մարդ: Նրանցից մի քանիսը բացահայտ զենք են կրել:

Մասնավորապես, Ատլանտայի (Ջորջիա նահանգ) կապիտոլիումի մոտ Թրամփի շուրջ հազար կողմնակիցներ վանկարկել են «Փակեք նրան»: Ինչ-որ մեկը վանկարկել է «Դա դեռ վերջը չէ: Դա դեռ վերջը չէ» եւ «Ֆեյք լուրեր»: Քաղաքի փողոցներում կարելի էր տեսնել ամերիկյան դրոշներ ի աջակցություն հանրապետականի: