Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհավորել է Ջո Բայդենին եւ Քամալար Հարիսին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցութամբ:

«Շնորհավորում են Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին: Ջո, մենք պահպանում ենք երկարատեւ եւ ջերմ հարաբերություններ շուրջ 40 տարի, եւ ես գիտեմ՝ ինչպիսի մեծ ընկեր եք դուք Իսրայելի համար: Ես անհարբեր սպասում եմ ձեզ հետ աշխատանքին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ միության հետագա ամրապնդման համար»,-գրել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետն իր մեկ ուրիշ թվիթում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Շնորհակալություն, Դոնալդ, ընկերության համար, որը դուք ցուցաբերել եք Իսրայելին եւ անձամբ ինձ, Երուսաղեմն ու Գոլանը ճանաչելու համար, Իրանին հակազդելու, պատմական խաղաղ համաձայնագրերի ու ամերիկա-իսրայելական միության աննախադեպ բարձունքների գրանցման համար».-նշել է նա: