Կիրակի Ճապոնիան պաշտոնապես հռչակել է Ակիսինո արքայազնին որպես երկրի գահի հաջորդ հավակնորդ, հաղորդում է Reuters-ը:

Ակիսինոն Ճապոնիայի ներկայիս կայսր Նարուհիտոյի կրտսեր եղբայրն է:

Թագաժառանքին հռչակելու արարողությունը պետք է կայանար ապրիլին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Համաձայն երկրի օրենսդրության՝ գահը կարող են ժառանգել միայն թագավորական ընտանիքի արական սեռի անդամները, իսկ կայսրն ունի միայն մեկ դուստր՝ 18-ամյա արքայադուստր Այկոն:

Նշվում է, որ  Ճապոնիայի թագաժառանգը 54 տարեկան է: Բացի նրանից գահի ժառանգորդներից են Ակիհիտո նախկին կայսեր կրտսեր եղբայրը՝ 84-ամյա արքայազն Հիթաչին եւ 14-ամյա արքայազն Հիսահիտոն: