Լոնդոնում՝ Մադամ Տյուսո թանգարանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոմե արձանը ներկայացրել են գոլֆ խաղի համար նախատեսված հանդերձանքով:
«Հնարավոր է՝ այդ արշավն այնքան հաջողված չէր, որքան առաջին անգամից գնդակը փոսի մեջ գցելը, սակայն այժմ Դոնալդ Թրամփն, իհարկե, կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել իր սիրելի սպորտաձեւի համար»,-նշված է թանգարանի հաղորդագրության մեջ Twitter-ում:
Թանգարանը նաեւ նշել է, որ փոխարինել է Թրամփի մոմե արձանի հագուստը ենթադրյալ գոլֆի հագուստով 2021 թվականի համար եւ հրապարակել նոր հանդերձանքով Թրամփի արձանի լուսանկարը:





























