Դոնալդ եւ Մելանյա Թրամփն իրենց թվիթերյան միկրոբլոգերում կատարել են գրառումներ, որոնցում իրենց վրդովմունքն են հայտնել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ:

«Ո՞ր պահից են կեղծ ԶԼՄ-ները հաղորդում, թե ով կդառնա հաջորդ նախագահը: Մենք բոլոր շատ նորություններ ենք իմացել վերջին երկու շաբաթների ընթացքում»,-գրել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ առաջին տիկինը եւս հայտարարել է արդար ընտրությունների կարեւորության մասին:

«Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների: Յուրաքանչյուր օրինական, անօրինական ձայնը պետք է հաշվարկվի: Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը լիարժեք թափանցիկությամբ»,-գրել է Մելանյա Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին: Չնայած նրան, որ ընտրական գործընթացը դեռեւս ավարտված չէ, որոշ համաշխարհային առաջնորդներ արդեն շնորհավորել են Բայդենին հաղթանակի կապակցությամբ: