Ֆրանսիան Եվրոպական խորհրդին կառաջարկի հրաժարվել Թուրքիայի հետ մաքսային միությունից, հայտնում է Europe 1 ռադիոկայանը:
Փարիզը ձգտում է դադարեցնել տնտեսական առանցքային համաձայնագիրը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությանը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դեմ Արեւելյան Միջերկրական ծովում:

Սիրիայի եւ Լիբիայի շուրջ տարաձայնություններն արդեն փչացրել են հարաբերությունները Մակրոնի ու Էրդողանի միջեւ: Սակայն ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ քաղաքական սկանդալը եւ իսլամիստական ​​ծայրահեղականության դեմ պայքարի ուղղված Մակրոնի առաջարկները երկու առաջնորդների հարաբերությունները նոր նվազագույնի հասցրեցին:

ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիան կարող է տնտեսական պատժամիջոցների առաջ կանգնել դեկտեմբերի 10-ին նշանակված գագաթնաժողովին, եթե շարունակի իր սադրիչ գործողությունները Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Ֆրանսիան, Հունաստանի եւ Կիպրոսի հետ միասին, գլխավորում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն ուղղված ջանքերը: