Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչին, ով Հաագայում կալանավորվելուց հետո առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ, իր դեմ առաջադրված բոլոր ռազմական հանցագործությունների մեջ իրեն մեղավոր չի ճանաչել, հաղորդում է Reuters-ը:

Տաչին Կոսովոյի ազատագրական բանակի հրամանատարն էր 1998-1999 թվականներին: Նա մեղադրվում է 10 դրվագներով՝ ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ:

«Ձերդ արժանապատվություն, մեղադրանքն ամբողջովին անհիմն է, եւ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասել է նա: