Բելգիայում մտադիր են փոփոխություններ կատարել ծննդյան վկայականում գենդերային պատկանելիության գրանցման ընթացակարգում՝ ավելացնելով «երրորդ սեռը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Belga գործակալությանը:
Բելգիայի կառավարության ծրագրերի համաձայն՝ փոփոխություններն անհրաժեշտ է ձեւակերպել օրենսդրական մակարդակով՝ համապատասխան օրենքը Սահմանարդական դատարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումներին համապատասխանեցնելու համար:
Երկրի արդարադատության նախարար Վինսենթ վան Քվիքենբորնը ասել է, որ հանրության համար այդ «գգայուն» հարցը պետք է կարգավորվի սեղմ ժամկետներում, այդ պատճառով դաշնային խորհրդարանում ծրագրվում է նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների հարցով «բաց եւ ազատ» քննարկում:





























