ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյան Բարը լիազորել է դաշնային դատախազներին սկսել հետաքննություն «քվեարկության եւ ձայների հաշվարկի ժամանակ խախտումների մասին նշանակալի պնդումների» վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով դատախազներին չհետեւել «մտացածին եւ չափազանցված» պնդումներին,-հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Նախագահ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել դաշնային դատարան՝ փորձելով խոչընդոտել Փենսիլվանիա նահանգի իշխանություններին հավաստագրել ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը:
Շտաբի եւ երկու գրանցված ընտրողների կողմից ներկայացված հայցում նրանք պնդում են, որ Փենսիլվանիայում փոստով քվեարկության համակարգում, իբրեւ, «բացակայել են թափանցիկության եւ հնարավոր ստուգման բոլոր նշանները, որոնք ունեն նրանք, ովքեր քվեարկել են ընտրատեղամասում»:
Հայցը, որը ներկայացվել է շտաբի եւ գրանցված երկու ընտրողների կողմից, պնդում է, որ Փենսիլվանիայում փոստով քվեարկության համակարգում իբր «բացակայել են թափանցիկության եւ վերահսկողության բոլոր նշանները, որով անցնում են նրանք, ովքեր քվեարկում են ընտրատեղամասում»:
Հայցում նշվում է, որ նահանգի իշխանությունները խախտել են ԱՄՆ սահմանադրությունը` ստեղծելով «անօրինական երկաստիճան քվեարկության համակարգ», որում անձնական քվեարկությունը ենթակա է եղել ավելի մեծ վերահսկողության, քան փոստով քվեարկությունը:
Նախագահ Թրամփը, ով ամիսներ շարունակ փորձել է կասկածներ սերմանել ընտրությունների արդյունքների վերաբերյալ` անապացույց պնդելով կեղծիքների մասին, խոստացել է հետեւել կամարտահայտման արդյունքները վիճարկելու ռազմավարությանը, որը, հուսով է, կչեղարկի ընտրությունների արդյունքները:
Թրամփի նախընտրական շտաբը եւ հանրապետականները ընտրությունների օրվանից բազմաթիվ դատական հայցեր են ներկայացրել ենթադրյալ կեղծիքների կապակցությամբ: Ջորջիայի եւ Միչիգանի դատավորներն արդեն հրաժարվել են հայցերը քննել:





























