Ֆրանսիական «France 2» հանրային հեռուստաընկերությունը 2011թ. հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 9:30 –ին «Արեւելյան քրիստոնյաներ» հաղորդման շրջանակում կցուցադրի «1915թ. հայոց ցեղասպանություն. հարգանքի տուրք զոհերին» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայում հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոս Գրեգուար Գաբրոյանի, պատմաբաններ Իվ Թերնոնի եւ Ռայմոնդ Գեւորգյանի, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքի հետ, որը կպատմի հիշողության` սերնդե սերունդ փոխանցվելու մասին:




























