Հնդկաստանը եւ Չինաստանը հիմնականում պայմանավորվել են դուրս հանել ծանր սպառազինությունները` զորքերը, տանկերը, հաուբիցները եւ զրահամեքենաները Լադաքհի արեւելքում գտնվող Պանգուն-ցո-Չուշուլ շրջանից, ինչը մեծ քայլ է տարածաշրջանում յոթամսյա լարված ռազմական առճակատման թուլացման ուղղությամբ, գրում է Times of India-ն:
Ներկայումս քննարկվում եւ վերջնական տեսքի են բերվում այս ուղղությամբ քայլերի ճշգրիտ կարգը եւ հաջորդականությունը:
Ըստ առաջադրված ծրագրի` սպառազինությունների դուրսբերումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Պանգոն Ցոյի հյուսիսային ափից, որտեղ մայիսի սկզբից Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակն ամրացրել էր 8 կիլոմետրանոց հատվածը:





























