Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նախագահի աշխատակազմի նախագահ Անդրեյ Երմակը, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, դեռ գտնվում են «Ֆեոֆանիա» հիվանդանոցի մեկուսացված հիվանդասենյակներում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Ամեն ինչ բավականին խիստ է, կարգավորվում է արձանագրությամբ: Նրանք «Ֆեոֆանիա»-յում են: Կա սարքավորված հատուկ գրասենյակ, որտեղ նախագահը կարող է հանդիպումներ անցկացնել: Այսօր ես բազմաթիվ սելեկտորային խորհրդակցություններ եմ անցկացրել»,- նշել են նախագահի գրասենյակում:
Զելենսկու հիվանդասենյակում հատուկ կապ է տեղադրվել: Երմակի մոտ այդպիսի գործառույթ չկա` միայն մեկուսացված հիվանդասենյակ:
Նախագահը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարն աշխատանքային ստանդարտ գրաֆիկ ունեն: «Միակ սահմանափակումը մեկուսացումն է, նրանց կողքին ոչ ոք չկա: Այսինքն` օգնականներից ոչ մեկը նախագահի կամ գրասենյակի ղեկավարի կողքին չէ, նրանք կապի մեջ են առցանց,- ասել է Երմակի խորհրդականը:
Նա նաեւ հավելել է, որ Զելենսկին իր ընտանիքին չի տեսնում, քանի որ խստորեն հետեւում է կարանտինին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին Covid-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունք էր ստացել: Հիվանդացել էր նաեւ նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: Ավելի վաղ հիվանդությունը հաստատվել էր նաեւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլիա Կովալիվի մոտ:





























