Ավստրալիան մտադիր է պատասխանատվության ենթարկել Աֆղանստանում ռազմական հանցագործություններ իրականացրած անձանց: Նրան նկատմամբ հատուկ հետաքննություն է սկսվել, հաղորդում է BBC-ը:
4-ամյա ռազմական հետաքննության արդյունքներով զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
Վերջին տարիներին հաճախ են տեղեկություններ հաղորդվում Աֆղանստանում խաղաղ բնակիչների սպանությունների եւ ավստրալացի զինվորների ձերբակալությունների մասին:
Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնն ավստրալացիներին զգուշացրել է հետագա «ծանր եւ դժվար նորությունների» մասին:
«Գոյություն ունի միջադեպերի կամ հարցերի զգալի քանակություն, որոնք անհրաժեշտ է հետաքննել, եւ ըստ էության այդ հետաքննությունը բարդ կլինի»,-ասել է Մորիսոնը:
Նա նշել է, որ հատուկ քննիչի գրասենյակը կլիազորվի ուսումնասիրել պաշտպանության ավստրալիական ուժերի զեկույցը:
2016-ից գերատեսչությունը փակ հետաքննություն է անցկացնում՝ կապված Աֆղանստանում ծառայող էլիտար ռազմական ստորաբաժանումների գործողությունների հետ:
Անցած շաբաթ հաղորդվել է, որ հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 55 միջադեպ 2005-2016 թվականներին, եւ ցուցմունք է տվել 336 վկա:





























