Նիդեռլանդների ոստիկանությունը հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեսպանատանը տեղի ունեցած կրակոցների հետաքննության մասին, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի լուսադեմին: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Հաղորդվում է, որ շենքում կրակոցներ են հնչել տեղական ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում:

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: