Թուրքիայի պետնախարար, իշխող կուսակցության կողմից Մերսինից առաջադրված պատգամավորի թեկնածու Զաֆեր Չաղլայանը հանդիպման ժամանակ բոլորի ներկայությամբ բարկացել իր թիկնապահի վրա եւ ներողություն խնդրել լրագրողներից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը Մերսինում կազմակերպված նախընտրական հանրահավաքից հետո բարկացած բղավել է իր թիկնապահի վրա, ով չէր թույլատրել լրագրողներից մեկին լուսանկարել նախարարին՝ սպառնալով կոտրել տեսախցիկը։
«Հեռացիր այստեղից, ես քեզ թույլ չեմ տալիս այստեղ գտնվել։ Իսկ դժվար պայմաններում իրենց պարտականությունները կատարող մեր հարգելի լրագրողներից ներողություն եմ խնդրում»,-ասել է Զաֆեր Չաղլայանը։




























