Ես չեմ հասկանում՝ ինչպես 88 հոգի բացարձակ քաղաքական իմպոտենտ եւ վախկոտ կարող էին դառնալ պատգամավոր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում բթամտությունը դարձավ նորմալ։ Ես չեմ հասկանում՝ ինչպես Հայաստանում դատարկությունը եւ ստախոսությունը դարձավ ամենօրյա նորմալ։ Ես չեմ հասկանում՝ ինչպես Հայաստանում լկտի կիսագրագետը կարող էր դառնալ վարչապետ։ Ես չեմ հասկանում՝ ինչպես 88 հոգի բացարձակ քաղաքական իմպոտենտ եւ վախկոտ կարող էին դառնալ պատգամավոր։ Ես չեմ հասկանում այն մարդիկ, որոնք ընտրել են իրենց, էսօր կորցրել են հայրենիքը, թուրքը կանգնած է մեր դռանը, այդ մարդիկ նստած են իրենց տանը, ուտում եք ձեր բորշչը ու ձեն եք հանում, որ Արցախի կորուստը ձեր չի վերաբերում։ Վաղն այդ թուրքերը լինելու են Երեւանում, չե՞ք հավատում, հարցրեց Շուշիի, Հադրութի ապրողներին, որը սեպտեմբերի 26-ին նստած էր իր տանը ու բորշչ էր ուտում ու իր մտքով չէր անցնում, որ իր տանը կխփեն սմերչով, որ ինքը կվառի իր տունը, որ թուրքին չհասնի»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանը հորդորեց քաղաքացիներին՝ դուրս գալ իրենց տներից եւ միանալ իրենց. «Եթե դուք ուզում եք, որ մենք վերադարձնենք այն ինչը կորցրել ենք դավաճան ստախոսների պատճառով, դուրս եկեք ձեր տներից։ Պատասխանատվություն ունեցեք, դուք էս բորշչը եփել եք, եկեք ստեղ կանգնեք մեր կողքը»։