Վրացական «ՊԻԿ» հեռուստաալիքի աշխատակիցներին ձերբակալել են մայիսի 30-ին փաստաթղթերի ստուգման ընթացքում Մոսկվայում Սուվորովյան հրապարակում զինված ուժերի մշակույթի կենտրոնում, որտեղ կայանում էր Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հոգեհանգիստը:
«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ, «Առաջին կովկասյանի» թղթակիցներ Ալեքսեյ Մատվեեւն ու Նատիա Փոլադիշվիլին փորձել են տեսագրություն անցկացնել եւ հարցազրույց վերցնել առանց հավատարմագրման: Բացի այդ, Ադրբեջանում բնակվող Փոլադիշվիլին Մոսկվայում էր առանց գրանցման: Թղթակիցներին տեղափոխել են ոստիկանություն, տուգանել, իսկ գործն ուղարկել Մեշանսկի շրջանային դատարան:




























