Փենսիլվանիայի դատարանը մերժել է ընտրությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի քարոզարշավի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել փոստով ընտրողների միլիոնավոր ձայները, հաղորդում է BBC-ն:

Դատավոր Մեթյու Բրանը հայտարարել է, որ հայցը, որը պարունակում է քվեարկությունը խախտելու մեղադրանքներ, եղել է անհիմն:

Հայցի մերժումը հնարավորություն կտա հաջորդ շաբաթ հավաստագրել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը:

Նշվում է, որ Փենսիլվանիայում Բայդենն առաջատարն է ավելի քան 80 000 ձայնով:

Դա բազմաթիվ հայցերից մեկն է, որոնց դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հասել հաջողության: