Չինաստանի իշխանությունները կարանտին են սահմանել Մանչժոուլի քաղաքում, որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանի հարեւանությամբ: Այդ քաղաքում  հայտնաբերվել է կորոնավիրուսի երկու դեպք, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Քաղաքում արգելել են հավաքներն ու զանգվածային միջոցառումները, ժամանցային վայրերի գործունեությունը, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Իշխանությունները հայտարարել են բոլոր բնակիչներին՝ 172 հազար մարդու զանգվածային թեստավորելու մասին, հաղորդում է ՄԿ-ն:

Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է քաղաքի հետ երկաթուղային հաղորդակցումը:

Վերջին օրվա ընթացքում ՉԺՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 17 նոր դեպք: