Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ մշտական ​​կապերի վերականգնումը Սեուլի եւ Փհենյանի հարաբերությունների վերականգնման ելակետը կդառնա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարար Լի Ին Յանգը` ելույթ ունենալով Սեուլում միջկորեական հարաբերություններին նվիրված ֆորումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կապի գծերը երկու երկրների միջեւ խզվել էին հունիսին, երբ հյուսիսկորեական կողմը պայթեցրել էր միջխորհրդարանական կորեական կապի գրասենյակը Քեսոն քաղաքում` որպես բողոքի նշան հարավկորեացիների կողմից ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ընին եւ նրա ընտանիքի անդամներին քննադատող թռուցիկներ բաց թողնելու դեմ:

«Նոր գրասենյակի բացման միջոցով կապի վերականգնումը փոփոխություններ կբերի, որոնք ազդանշան կդառնան նոր, խաղաղ ժամանակի համար»,- ընգծել է Լի Ին Յոնը: Նա Հյուսիսի կողմից ներկայացուցչության ոչնչացումը մեծ սխալ է համարել, որը «ոչնչացրել է կորեական ժողովրդի խաղաղության հույսերը»` ԿԺԴՀ-ին կոչ անելով կանխել թշնամանքի նոր սրումը:

Երկկողմ համագործակցության խթանման նպատակով նախարարը նաեւ առաջարկել է ԿԺԴՀ-ի ներկայացուցչություն բացել Սեուլում եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցչություն Փհենյանում կամ կապի լրացուցիչ գրասենյակներ ստեղծել ոչ միայն Քեսոնում, այլ նաեւ ԿԺԴՀ-ի այլ շրջաններում, ինչպիսիք են Սինիյջուն, Ռաջինը եւ Սոնբոնը:

2020-ի հունիսի սկզբին ԿԺԴՀ բնիկների կողմից հիմնադրված Հարավային Կորեայի ոչ կառավարական երկու կազմակերպություններ փուչիկների միջոցով շուրջ 500.000 հակակառավարական թռուցիկներ   ուղարկեցին Հյուսիս: Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն այդ գործողությունները որպես թշնամական գործողություն որակեց, որը խախտում է միջկորեական խաղաղության համաձայնագրերը, եւ նախազգուշացրեց պատասխան միջոցներ նախապատրաստելու մասին: Հունիսի 9-ին Փհենյանն արգելափակեց հաղորդակցման բոլոր ուղիները Սեուլի հետ, իսկ հունիսի 16-ին հյուսիսկորեացի զինվորականները պայթեցրին կապի միջկորեական գրասենյակը:

Այս հաստատությունը բացվել էր 2018-ի սեպտեմբերին ԿԺԴՀ-ի տարածքում գտնվող սահմանամերձ Քեսոնում: Նրա գործունեությունն ուղղված էր մշտական ​​կապերի պահպանմանը երկրների միջեւ եւ միջկորեական փոխանակումների զարգացմանը: