Թուրքական ինտերնետ-պրովայդերներին հանձնարարվել է 2011թ. օգոստոսի 1-ից փակել «անպարկեշտ բովանդակությամբ» կայքերը: Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 31-ին:

Պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, բռնության կոչեր անող, պայթուցիկ սարքերի արտադրության մասին, եւ «սեփական կնոջը սպանելու» մասին պատմող կայքերն այլեւս անհասանելի կլինեն:

Ավելի վաղ Թուրքիան փակել էր քրդական ապստամբների եւ Հայոց ցեղասպանության մասին պատմող կայքերը: