Ռոման Տրոցենկոյի «Նովապորտ» հոլդինգը մտադիր է ստանալ աբխազական Սուխումիի կառավարումը:

Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, այսօր ռուս եւ աբխազ պաշտոնյաները քննարկում են Սուխումիի օդանավակայանին Սոչիի օլիմպիադայի ժամանակ պահեստայինի կարգավիճակ տալու հարցը: Ծրագրվում էր, որ օդանավակայանը լուրջ վերակառուցման կենթարկվի «Ռենովա» ընկերության կողմից, բայց Վիկտոր Վեկսելբերգի ընկերությունը հրաժարվել էր մասնակցել նախագծին քանի որ ռիսկային էր համարել ներդրումներ կատարել չճանաչված հանրապետությունում: