«Հայաստանի կառավարությունը քաղաքական որոշում կայացրեց, որ սեղմ ժամկետներում պետք է վերականգնվի աղետի գոտին, որի մեջ ներառվում են ինչպես բնակարանաշինությունը, այնպես էլ ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրերն ու ընդհանուր սոցիալ-տնտեսական ծրագրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ 2009 թվականին բյուջեից աղետի գոտու վերականգնման համար նախատեսված է տրամադրել շուրջ 26 միլիարդ դրամ, իսկ 2010-ին` 24 միլիարդ դրամ: Այս միջոցները տրամադրվելու են ռուսական 500 միլինո դոլարի վարկի միջւոցների հաշվին, որոնք ներառված են բյուջեում: Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, արդեն իրացվել է 20 միլիարդ դրամը եւ այդ հարցում ուշացումներ ու ֆինանսական խնդիրներ չկան:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է «Գլենդել հիլզ» ընկերության միջոցով, ով եւ պետք է պետական միջոցների հաշվին շինարարարական աշխատանքներ իրականացնի աղետի գոտում` համաձայն "այս տարվա մարտի 12-ին կնքված «Պտության կարիքների համար բնակարանների եւ սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» պայմանագրի:
Ըստ այդմ, նախատեսվում է կառուցապատել Գյումրիի Մուշ-2 թաղամասի Մարմարաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված, Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքները (1200 բնակարաններ` այդ թվում ավարտման ենթակա կիսակառույց շենքերի ավարտում), Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցին հարող տարածքները (400 բնակարաններ), ինչպես նաեւ շարունակել Ախուրյան գյուղում (182 բնակարաններ) եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում (354 բնակարաններ) երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար իրականացվող բնակարաշինարարության աշխատանքները:



























