Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Օջանի Նոան հաղթել է նախկին կնոջ դեմ ներկայացրած դատական հայցը եւ այժմ կարող է հրապարակել ընտանեկան տեսագրությունները:

Տվյալ տեսագրությունների բովանդակությունն անհայտ է, սակայն, ըստ ամենայնի, նուրբ կադրեր են պատկերված, այլապես Ջեյ Լոն նման համառությամբ չէր պայքարի դրանք արգելելու համար:

Երգչուհու հետ ամուսնալուծությունից հետո Նոան  փաստաթուղթ էր ստորագրել, ըստ որի իրավունք չուներ հրապարակել տեղեկատվունը: Սակայն իրավաբանները սողանցք գտան` ապացուցելով, որ այս դեպքը չի ընկնում համաձայնության պայմանների տակ:

Տեսագրությունը հրապարակելու համա: Նոան դրանք վաճառել է իր ներկայիս ընկերուհուն` Կլաուդիա Վասկեսին, ով էլ զբաղվելու է հայտնի երգչուհու դեմ կոմպրոմատի տարածմամբ: