Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել:

Ցնցումներն արձանագրվել են ժամը 5:46-ին, Գալայից 100 կմ դեպի հարավ-արեւելք:

3,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 60 կմ խորությամբ, ցնցումները երկրի մակերեւույթին չեն զգացվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: