Շիրակի մարզի Մ1 միջպետական ճանապարհը, որն այսօր առավոտյան փակել էին Քեթի բնակավայրի բնակիչները, արդեն բաց է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քեթիի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը։

Գյուղացիները ճանափարհը փակել էին, որովհետեւ ըստ նրանց՝ Քեթիից մեկ բնակիչ է գերավարության մեջ է ընկել։ Խոսքը Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած տղաներից մեկի մասին է։  Համացանցում տարածված տեսանյութերից նրանք ճանաչել են իրենց հարազատին։

«Ես մինչեւ այդ չէի տեսել, բայց ինձ էլ ցույց տվեցին։ Մեր տղան առաջին պլանով երեւաց, նսեմացնում էին»,- ասաց վարչական ղեկավաչը՝ հավելելով, որ այնուամենայնիվ պաշտոնապես չի հաղորդվել, որ նա գերեվարվել է։

Հարազատները 3-րդ օրն է՝ ինչ լուր չունեն իրենց որդուց։

Գյուղացիներին ի վերջո համոզել են ճանապարհը բացել, եւ քննարկումներն անցկացնել մարզպետարանում։ Նրանք արդեն  հանդիպել են մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։