Երեւանի ծայրամասային 48 դպրոցներից շուրջ 1000 երեխա այսօր`հունիսի 3-ին այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան եւ Հ. Թումանյանի թանգարան:

Հայաստանի ազգային պատկերասրահի  եւ  Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրել են ցուցադրվող համաշխարհային արվեստի ցուցանմուշներին, ինչպես նաեւ մեր պատմամշակութային արժեքներին, Հ. Թումանյանի թանգարանում երեխաները  ծանոթացել են ամենայն հայոց բանաստեղծ` Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը: