Կալիֆոռնիայի նակին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի չորս օրինական երեխաներից մեկը` 17-ամյա Պատրիկ Շվարցենեգերը որոշել է լքել շքեղ բնակարանը:
Բոլորովին վերջերս երիտասարդը միայնակ էր մնացել Բեվերլի Հիլզում գտնվող հսկայական առանձնատանը: Սկանդալից հետո նրա մայրը` Մարիա Շրայվերը մյուս երեխաների հետ հաստատվել էր հյուրանոցում, իսկ հայրը գնացել էր Այդահո նահանգ, որտեղ ընտանիքը ժամանակին անցկացնում էր արձակուրդը: Պատրիկն օրերն անցկացնում էր միայնության մեջ 23 մլն դոլար արժողությամբ եւ յոթ ննջասենյակ ունեցող տանը:
Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի»` Շվարցենեգերի որդին չի կարողացել տանել նման շքեղությունը եւ բնակարան է վարձել այն դպրոցի մոտ, որտեղ սովորում է:
Պատրիկը շատ ցավագին է ընդունել լուրը, որ հայրը դավաճանել է մորը եւ երեխա ունի տնային աշխատողից: Նա twitter-ում փոխել է իր ազգանունը` դառնալով Շրայվեր, սակայն հարցազրույցներրց մեկում ասել է, որ չնայած ամեն ինչին, նախկինի պես սիրում է հորը:



























