Բայդենը հայտարարել է, որ հաքերներին հաջողվել է գողանալ կարեւոր տեղեկություններ ամերիկյան բիզնեսից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, հաղորդում է CNN-ը:

Ընտրված նախագահը նաեւ հայտարարել է, որ հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է հայտարարի, թե ով է կանգնած մասշտաբային կիբերհարձակման հետեւում, որին ենթարկվել են դաշնային կառույցներն ու ամերիկյան մասնավոր ընկերությունները:

«Թրամփի վարչակազմին չի հաջողվել դարձնել կիբերանվտանգությունը՝ որպես իրենց առաջնահերթություն՝ աշխատանքից ազատելով կամ ցածր պաշտոններ տալով կիբերհամակարգողներին Սպիտակ տանն ու Պետդեպարտամենտում»,-պնդել է Բայդենը՝ հիշատակելով Թրամփի կողմից աշխատանքից հեռացված ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքի ղեկավար Քրիստոֆեր Քրեբսին:

Դեմոկրատի խոսքով՝ Ամերիկայի ժողովուրդն արժանի է այդպիսի գործողությունների մասին բացատրություններին: «Դա նշանակում է տալ հնապարակային եւ պարզ պատասխան, թե ով է պատասխանատվություն կրում այդ հարձակման համար»,-հայտարարել է դեմոկրատը: