Թուրքիայում մահացել է ադրբեջանցի լրագրողուհի Մեհրիբան Աբուլֆաթղզին:
Երեք օր առաջ նրան վիրահատել էին Անկարայի «Սրտի կենտրոնում», սակայն այսօր հայտնի է դարձել, որ խնդիրները հնարավոր չի եղել վերացնել, եւ լրագրողը մահացել է:
Աբուլֆաթղզին աշխատել է «7գյուն», «Խալգ» թերթերում:
Հունիսի 5-ին էլ մահացել էր ադրբեջանական «Պրոգնոզ» թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Օսմանօղլուն:




























