Ժամը 17.10-ին Երեւանի կենտրոնից՝ Հանրապետության հրապարակից սկսվեց Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած երթը հայ-թուրքական արձանագրությունների դեմ:

Ակցիային մասնակցում են մի քանի հազար հոգի, որոնք վանկարկում են հիմնական կարգախոսը՝ «Ոչ թուրքական նախապայմաններին»: Շարասյունը գլխավորում են ՀՅԴ եւ մի քանի այլ քաղաքական կուսակցությունների առաջին դեմքերը, որոնք հոկտեմբերի 6-ին նախաստորագրված արձանագրությունների դեմ համատեղ հայտարարություն էին ստորագրել: Երթին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւ այլոք:

Երթն ընթանում է ազգային-ազատագրական երգերի եւ երաժշտության ուղեկցությամբ: Միեւնույն ժամանակ որեւէ հակակառավարական կարգախոս չի հնչեցվում: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցների զգալի մասը կազմում են հանրապետության մարզերից կազմակերպված կերպով բերվածները: Ներկայումս երթն անցնում է Մաշտոցի պողոտայով եւ շարժվում է նախագահի նստավայրի ուղեկցությամբ: Որեւէ միջադեպ չի արձանագրվել: