ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթյու Փոթինգերն առաջ է քաշել կորոնավիրուսի ծագման իր տեսությունը, որի համաձայն COVID-19-ի աղբյուրը Ուհանում կառավարական լաբորատորիան է, հայտնում է Washington Post-ը:

Փոթինգերը, որը Չինաստանի մոլեռանդ քննադատն է, իր միտքը բարձրաձայնել է Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ժամանակ:

«Ի հայտ են գալիս այն բանի ավելի շատ ապացույցներ, որ լաբորատորիան վիրուսի ամենահավանական աղբյուրն է»,- Փոթինգերի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:

Թրամփի նշանակած պաշտոնյան իր տեսությունն առաջ է քաշել այն ժամանակահատվածում, երբ Եվրամիությունը Չինաստանի հետ նոր ներդրումային գործարք է կնքել:

Փոթինգերը ամերիկացի առաջին պաշտոնյաներից մեկն է, որը Վիրուսի ծագման մասին Սպիտակ տան պատերի ներսում  տագնապ է բարձրացրել դեռեւս 2020 թվականի հունվարին, ըստ տեղեկությունների՝ բռնկման առաջին օրերից հայտարարել է, որ կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում:

Նա ամերիկյան հատուկ ծառայություններին հանձնարարել էր հանցանշաններ փնտրել, որոնք նրա մոտ կային, դեռեւս ապրիլին հայտնել է New York Times պարբերականը:

Նա նաեւ ԱՀԿ գործունեությունը համեմատել է «պոտյոմկինյան գյուղերի» հետ՝ հայտարարելով, որ աշխարհի բոլոր երկրները պետք է բարոյական դերակատարում ունենան «ԱՀԿ հետաքննության մերկացման» գործում: